ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Մանկական ուռուցքի 80-100 նոր դեպք` տարեկան
Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80-100 նոր դեպք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը:
Ինչպես նա նշեց, վիճակագրությունը հաշվում են տարվա մեջ նոր դեպքերի քանակով: Հիվանդությունը համարվում է մանկական, եթե այն նկատվում է մինչև 15 տարեկան անձնանց մոտ: Ըստ նրա, չարորակ ուռուցքներով հիվանդացությունը տարեց տարի ավելանում է: Աշխարհում վերջին տասը տարվա ընթացքում այս հիվանդության ցուցանիշն ավելացել է շուրջ 15%-ով:
«Երեխաների մոտ մանկական քաղցկեցի դեպքերը նույնպես աճում են, աշխարհում, վերջին տասը տարվա կտրվածքով, գրանցվել է մոտ 7% աճ: Ինչ վերաբերում է մեր երկրին, հիվանդության աճը նույնպես նկատվում է, սակայն վիճակը այնքան էլ տագնապալի չէ»,-ասաց Գ. Բադալյանը:
Մասնագետի հավաստմամբ, այդ հիվանդության մասին չարժե դատել թվերով, քանի որ յուրաքանչյուր հիվանդության գրանցում արդեն իսկ մեկ կյանքի վտանգ է: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը նշեց, որ երեխաների մոտ շուրջ տասն անգամ ավելի շատ են բարորակ ուռուցքները: Չարորակ ուռուցքներից ամենից շատ տարածված է արյան քաղցկեղը`լեյկեմիան, որը նկատվում է հիվանդների մոտ 20-25%-ի մոտ, ապա` լիմֆոմաները` ավշային համակարգի ուռուցքները, որոնք նկատվում են 15%-ի դեպքում:
Մասնագետը նաև նշեց, որ այս հիվանդություններից հետո երեխաների մոտ հաճախ հանդիպում են կենտրոնական նյարդային համակարգի` հիմանականում գլխուղեղի չարորակ ուռուցքները, ապա երիկամի ուռուցքները, ոսկրային սարկոմաները, հերմինոգեն ուռուցքներն ու նեիրոգլաստոմաները` ուռուցքներ, որոնք առաջանում են նյարդային համակարգից:
14.06.2010 Կարդացեք նաև
07.05.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
